Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Այս պահի դրությամբ ՀՀ-ում անապատ է

Այս պահի դրությամբ ՀՀ-ում անապատ է
21.03.2025 | 14:25

Մեզ նման փոքր պետությունները գեոպոլիտիկ խաղում իրենց պայքարի մոտիվացիայով կարող են դերակատար դառնալ, եթե ռեսուրս (նավթ, գազ, ոսկի, ուրան, վոլֆրամ, լիցիում և այլն) չունեն, երբ պայքարի վարք ունենան.

նման դեպքում «տերեր», դաշնակիցներ, մեծ խաղացողներ կհայտնվեն, ու գեոպոլիտիկ խաղը միգուցե այլ ընթացքով կգնա: Խնդիրն այն է, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում անապատ է:

Սա խնդիր է:

Լուծումը դեռևս տեսանելի չէ, բայց, հավանաբար, կլինի:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 6109

Մեկնաբանություններ